Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հարուցվել է քրեական գործ Մալաթիայի ոստիկանների կողմից ենթադրյալ բռնություն գործադրելու դեպքով

Հարուցվել է քրեական գործ Մալաթիայի ոստիկանների կողմից ենթադրյալ բռնություն 
գործադրելու դեպքով

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում ֆիքսվել են Մալաթիայում քաղաքացի Տիգրան Կարապետյանի նկատմամբ ոստիկանության գործողություններում ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, որոնք ուղարկվել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն։

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Նշված քաղաքացուց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործով կասկածյալ Կարապետյանից էր հաղորդում ստացվել ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություններ կատարելու վերաբերյալ, որը նույն գրությամբ ուղարկվել էր նաև ՀՀ ՀՔԾ:

Նույն դեպքի առնչությամբ Տ. Կարապետյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաև ՀՀ ՀՔԾ-ին:

Դրանց հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այսօր ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ:

Քրեական գործի շրջանակում կձեռնարկվեն բոլոր միջոցները՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու դեպքի իրական և ամբողջական հանգամանքները»,- գրել է Աբրահամյանը։

Լրատվամիջոցներում տարածած տեղեկությունների համաձայն՝ մարտի 27-ի գիշերը, Հարավարևմտյան թաղամասի «Երեւան-Սիթի» սուպերմարկետի մոտակայքում ոստիկանները բռնություն են գործադրել նույն թաղամասի բնակիչ 28-ամյա Տիգրան Կարապետյանի նկատմամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am