Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բելառուսի նախագահը ընտրությունները հետաձգելու հիմքեր չի տեսնում. ԲԵԼՏԱ

Բելառուսի նախագահը ընտրությունները հետաձգելու հիմքեր չի տեսնում. ԲԵԼՏԱ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առայժմ հիմքեր չի տեսնում նախագահական ընտրությունների անցկացումը հետաձգելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԲԵԼՏԱ-ն տեղեկացնում է, որ ընտրությունները պետք է կայանան օգոստոսի 30-ից ոչ ուշ:

«Մենք պետք է ոչ միայն քննարկենք, այլև պլանավորենք նախագահական ընտրությունները: Մենք առայժմ որևէ հիմք չունենք ընտրությունները տեղափոխելու համար, ինչպես որոշները մեզ խորհուրդ են տալիս: Քաղաքական հարցերը ոչ մի տեղ չեն գնա, դրանք պետք է քննարկել»,-ասել է Լուկաշենկոն Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովայի հետ հանդիպմանը:

Բելառուսի նախագահը նշել է, որ անհրաժեշտ  է խորհրդակցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ և հստակեցնել քարոզարշավի ժամկետները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am