Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանի 26 տարածաշրջանում մտցվել է ինքնամեկուսացման ռեժիմ. ԻԶՎԵՍՏԻԱ

Ռուսաստանի 26 տարածաշրջանում մտցվել է ինքնամեկուսացման ռեժիմ. ԻԶՎԵՍՏԻԱ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայից և մերձմոսկովյան շրջաններից հետո Ռուսաստանի ևս 24 տարածաշրջանում սահմանվել է ինքնամեկուսացման ռեժիմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ,  այս մասին տեղեկացնում է «Իզվեստիա»-ն: Ավելի վաղ՝ մարտի 29-ից, Մոսկվայի մարզում սահմանվել էր ինքնամեկուսացման ռեժիմ բոլոր բնակիչների համար՝ առանց տարիքային սահմանափակման: Թույլատրվում է տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, գնալ մոտակա խանութ, դեղատուն և աշխատավայր, եթե դա արգելված չէ:

Մարտի 25-ին իր ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 30-ից ապրիլի 3-ը հայատարել է ոչ աշխատանքային շաբաթ՝ նշելով, որ այդ ընթացքում աշխատավարձերը պահպանվելու են: ՌԴ նախագահը կոչ է արել քաղաքացիներին մնալ տանը:

Մարտի 30-ի տվյալներով Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1836 է:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am