Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Այսօր՝ մարտի 31-ին

Այսօր՝ մարտի 31-ին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1993 թ. այս օրը Արցախյան ազատամարտի ժամանակ ազատագրվեց Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը։

*           1940 թ. այս օրը ծնվել է Վանդոս Ղարագյոզյանը՝ միջազգային բարձրագույն կարգի մրցավար, պարգեւատրվել է ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշանով: 2000 թ. Քեմբրիջի հանրաճանաչ համալսարանի կողմից արժանացել է «XXI դարի ականավոր մտավորական»տիտղոսին եւ ոսկե մեդալի: Վանաձորի պատվավոր քաղաքացի, ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալակիր, ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դոկտորի կոչում:

*           1909 թ. այս օրը հեղաշրջման անհաջող փորձից հետո գահընկեց արվեց Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ Բ-ը, ով 1894 -1896 թթ. Օսմանյան Թուրքիայի տարածքում իրականացրել էր հայ բնակչության ջարդեր, ինչի հետեւանքով զոհվեց ավելի քան 100 000 հայ: Դաժանության համար ստացել է «կարմիր սուլթան» անունը։

*           1889 թ. այս օրը Փարիզում տեղի ունեցավ Էյֆելյան աշտարակի պաշտոնական բացումը, ճարտարագետ՝ Գուստավ Էյֆել։

*           1901 թ. այս օրը թողարկվեց առաջին «Մերսեդեսը»՝ «Mercedes 35PS»։

*           1770 թ. այս օրը անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը, հետազոտելով Նոր Զելանդիան եւ պարզելով, որ այն կղզի է, լքում է այն եւ ուղղություն վերցնում դեպի Ավստրալիա։

*           1909 թ. այս օրն սկսվում է «Տիտանիկ» նավի կառուցումը:

*           1967 թ. այս օրը ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալուց հետո կենտրոնակայանը տեղափոխվում է Բրյուսել՝ Բելգիա:

*           1903 թ. այս օրը ծնվել է Աշոտ Աբրահամյանը՝ աղբյուրագետ:

*           1907 թ. այս օրը ծնվել է Մարգար Սեդրակյանը՝ հայ կոնյակագործ, ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ, Սոցիալիստական աշխատանքի հերոս: Մ. Սեդրակյանի շնորհիվ Հայաստանում ընդարձակվեցին կոնյակագործության ծավալները, նոր տարածքներ հատկացվեցին խաղողի հումքի մշակման եւ մթերման համար։ Նրա ստեղծած բարձր որակի կոնյակների շնորհիվ ամբողջ աշխարհը ճանաչեց, որ հայկական կոնյակը ֆրանսիականին արժանի մրցակից է։ Վերապրել է Հայոց ցեղասպանությունը:

*           1926 թ. այս օրը ծնվել է Կիմ Արզումանյանը՝ ռեժիսոր, բեմադրիչ, պրոֆեսոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ:

*           1994 թ. այս օրը «Ագռավը» ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահական կրակոցից վիրավորվեց եւ մահացավ ամերիկացի դերասան Բրենդոն Լին՝ լեգենդար Բրյուս Լիի որդին:

 

Գիտե՞ք, որ...

*           Ցամաքային օձերից ամենաթունավորն Ավստրալիայում հանդիպող երկու մետրանոց տափակագլուխ օձն է:

*           Ամենապայծառ աստղագիտական օբյեկտը հայտնաբերել է գերմանացի աստղագետ Գ. Կյուրը: Օբյեկտը գտնվում է 10 մլրդ լուստարի հեռավորության վրա:

*           Մարդկության ամենահին երգերը օրորոցայիններն են: Աշխարհում չկա ոչ մի ազգ ու մշակույթ, որ չունենա օրորոցային երգեր:

*           Աշխարհի ամենահին պարը մերենգան է, որն սկսել են պարել անհիշելի ժամանակներից հնդկացիների կողմից:

*           Ամենահին հայերեն թղթե ձեռագիրը գրվել է 981 թ. Ղուկաս գրչի ձեռքով: Նյութեր հավաքողը եղել է հայրը` Դավիթ քահանան:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am