«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ապագան ՏՏ ոլորտինն է
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««Համավարակով պայմանավորված իրավիճակը ցույց տվեց, թե հետագայում որ մասնագիտական ուղղությունները կդառնան առավել մրցունակ: ՏՏ ոլորտի զարգացումն անհրաժեշտ էր ոչ միայն աշխատատեղերի ստեղծման, այլեւ ներկա մարտահրավերների պարագայում մի շարք խնդիրների լուծման համար: Մասնավորապես, ռազմավարական էր կրթության հարցը: Սկսեցինք գիտակցել, որ այն չգործարկելու պատճառը ոչ թե տեխնոլոգիաներն էին, այլ բովանդակության բացակայությունը: Այսօր Հայաստանում եւ աշխարհում բավարար լուծումներ կան հեռավար ուսուցման իրականացման համար, սակայն բացակայել է բովանդակությունը, որի հարցը եւս լուծվեց: Այն բացեց լայն հնարավարություններ մարզերում եւ մայրաքաղաքում իրականացնելու հեռավար ուսուցման պրոցես, ինչի անցկացման արդյունավետությունը նախկինում կասկածի տակ էր դրվում: Չկա չարիք առանց բարիքի»,- «ՀՀ» օրաթերթի հետ զրույցում ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ հաստատելով այն միտքը, թե գլոբալ աշխարհում Հայաստանը պետք է օգտվի ընձեռած հնարավորություններից եւ պիլոտային ծրագրերի մշակման միջավայր ստեղծի երկրում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում