Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ՄԻՊ ուղեցույցը նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության վերաբերյալ թարգմանվել է ասորերեն և հնդկերեն

ՀՀ ՄԻՊ ուղեցույցը նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության վերաբերյալ 
թարգմանվել է ասորերեն և հնդկերեն

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» ուղեցույցը թարգմանվել է ասորերեն և հնդկերեն` ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

«Մարդու իրավունքների պաշտպանությունը ենթադրում է համալիր մոտեցում, հետևաբար, մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունները պետք է կարողանան արտակարգ դրությանն ու մարդու իրավունքների սահմանափակումներին առնչվող տեղեկությունները ստանալ իրենց մատչելի լեզվով։

Հիշեցնենք, որ ուղեցույցն արդեն թարգմանվել է ռուսերենանգլերենեզդիերեն և քրդերեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am