Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի երկու բազմազավակ ընտանիքներում լույս աշխարհ են եկել 9-րդ եւ 10-րդ երեխաները

Գեղարքունիքի մարզի երկու բազմազավակ ընտանիքներում լույս աշխարհ են եկել 9-րդ 
եւ 10-րդ երեխաները

ԳԱՎԱՌ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունու եւ Վարդենիսի ծննդատներում  լույս աշխարհ են եկել բազմազավակ երկու ընտանիքների 9-րդ եւ 10-րդ երեխաները:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Մարտունի քաղաքի բնակիչ, 1979 թվականին ծնված Աիդա Հարությունյանի 9-րդ երեխան: Նա այդ ընտանիքի ութերորդ տղան է: Ինը երեխաներից ամենաավագն այժմ քսան տարեկան է: Աիդայի ամուսինը՝ Անդրանիկ Ղազարյանը, ընտանիքը կերակրում է բանվորական ու արհեստագործական տարբեր  աշխատանքներով:  

Վարդենիսի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում Նորակերտ համայնքի բնակիչ Գայանե Գեւորգյանն ունեցել է իր 10-րդ երեխային, որն այդ ընտանիքի 8-րդ աղջիկն է: Վարդենիսի հիվանդանոցի տնօրեն Շահեն Շանինյանի հավաստմամբ՝  նա լույս աշխարհ է եկել կեսարյան հատումով: Այդ ընտանիքի առաջնեկը տղա երեխա է, ով ծնվել է 1991 թվականին: Գայանե Գեւորգյանը՝ 10 երեխաների մայրը, արդեն բոլորում է իր կյանքի 47 տարին:

«Բժիշկները երկու նորածինների վիճակն էլ գնահատում են լավ, նրանք առողջ են եւ ունեն նորմալ քաշ»,-ներկայացրեց Լուսինե Վարդանյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]