Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աղբերքի միջնակարգ դպրոցում տեղադրվել է 48 նոր պատուհան

Աղբերքի միջնակարգ դպրոցում տեղադրվել է 48 նոր պատուհան

  ԳԱՎԱՌ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Աղբերք գյուղի միջնակարգ դպրոցում որոշակիորեն բարելավվել են շենքային պայմաններն այն բանից հետո, երբ այստեղ տեղադրվել է 48 նոր եւրոպատուհան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Աղբերքի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Ղալեչյանը,  շենքային անմխիթար վիճակը մեղմելու նպատակով անցած տարվա դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ  եւ աջակցությամբ Աղբերքի միջնակարգ դպրոցին է հատկացվել 2 միլիոն 700 հազար դրամ:

«2020 թվականի փետրվար ամսին հայտարարված  մրցույթում շինարարական կազմակերպությունը ծրագիրը շահել է  2 միլիոն 185 հազար դրամով, իսկ մարտի 21-ի դրությամբ ավարտվել են դպրոցի  պատուհանների տեղադրման աշխատանքները: Նոր պատուհանները տեղադրվել են հիմնականում գործող տարածքներում՝ 7 դասասենյակներում, գրադարանում, ուսուցչանոցում, ճաշարանում եւ խոհանոցում, շախմատի դասասենյակում: Շենքի մնացած հատվածներում նորոգման աշխատանքների կարքի չկա, քանի որ այն ճանաչվել է 3-4-րդ կարգի վթարային եւ ամբողջությամբ ենթակա է քանդման: Նոր պատուհանների տեղադրումը խնդրի ժամանակավոր լուծում է, մինչեւ որ կկառուցվի եւ կշահագործվի դպրոցական նոր շենքը: Այժմ արդեն, պատուհանների տեղադրումից հետո, դասասենյակներում  ու գործող մյուս սենյակներում իսպառ դադարել է քամու եւ ցուրտ օդի մուտքը, սենյակներում բավարար ջերմաստիճան արդեն ապահովվում է: Այնպես որ, սա խնդրի թեեւ ժամանակավոր, սակայն շատ արդյունավետ լուծում էր»,-ներկայացրեց դպրոցի տնօրենը:

Խոսրով Խլղաթյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am