Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան վերսկսել է աշխատանքը

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի 
լաբորատորիան վերսկսել է աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան վերսկսել է աշխատանքները և շարունակում է հետազոտություններ իրականացնել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության «Ֆեյսբուք»-ի էջը։

«Տեղեկացնում ենք, որ կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով` ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում մարտի 22-ին հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իրականացվել է եզրափակիչ ախտահանում: Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով, և ամեն հաջորդող օրը` առավոտյան 10:00-ին կհրապարակվեն նոր տվյալներ: Խնդրում ենք, չկորցնել զգոնությունը և հետևել նախարարության բոլոր հորդորներին»,- ասված է հայտարարության մեջ:

Հայաստանում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 194 է:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am