Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եթե հանրաքվեն և համաճարակային իրավճակը հակասեն միմյանց, այդ մասին որոշում կկայացնենք․ Փաշինյան

Եթե հանրաքվեն և համաճարակային իրավճակը հակասեն միմյանց, այդ մասին որոշում կկայացնենք․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։   Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ որևէ քաղաքական նպատակ չի կարող ավելի բարձր լինել, քան հանրային անվտանգությունն ու առողջությունը․ վարչապետն նկատեց՝ եթե իրավիճակը լինի այնպիսին, որ ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն և համաճարակային իրավիճակը հակասեն միմյանց, կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի։ Ինպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում։

«Ըստ ամենայնի, մենք առաջիկա օրերին կքննարկենք և որոշում կկայացնենք Եթե տեսնենք, որ իրավիճակը լինելու է այնպիսին, որ հանրաքվեն և համաճարակային իրավիճակը հակասում են իրար, մենք նաև այդ մասին որոշում կկայացնենք, բայց այդ որոշումը նույնպես կլինի հիմնավորված, եթե նման անհրաժեշտություն ծագի։ Ես չեմ ուզում վերջնական գնահատականներ տալ։  Կառավարությունը վաղը կքննարկի նաև  Հայաստանի որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը, եթե նման անհրաժեշտություն կլինի»,- նշեց Փաշինյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am