Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մատենադարանի թանգարանային մասնաշենքը փակ կլինի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու պատճառով

Մատենադարանի թանգարանային մասնաշենքը փակ կլինի կորոնավիրուսի տարածումը 
կանխարգելելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թանգարանային մասնաշենքը փակվելու է առնվազն մինչև մարտի 23-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Մատենադարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի որոշմանը հետևելով առնվազն մինչև մարտի 23-ը փակվելու է նաև Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասնաշենքը: Միաժամանակ շարունակելու է գործել գիտահետազոտական մասը՝ բացառությամբ ընթերցասրահի»,- նշված է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am