Հասարակական

Ազգային ժողովի պատգամավորներին ու աշխատակիցներին հակահամաճարակային դիմակներ կբաժանվեն

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի պատգամավորներին ու աշխատակիցներին հակահամաճարակային դիմակներ կբաժանվեն

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը հակահամաճարակային դիմակներ է ձեռք բերել, որոնք կբաժանվեն պատգամավորներին ու խորհրդարանի աշխատակիցներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

«ՀՀ Ազգային Ժողովի հարգելի պատգամավորներ, աշխատակիցներ, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից ձեռք է բերվել որոշակի քանակությամբ հակահամաճարակային դիմակներ, որոնք առաջիկա աշխատանքային օրերին անվճար տրամադրվելու է ձեզ անցակետերում: Խրախուսվում է նաև անձնական պաշտպանիչ դիմակներով աշխատանքի ներկայանալը: Խնդրում եմ ՀՀ Ազգային ժողովի շենքերի տարածքում գտնվելու ողջ ժամանակաընթացքում կրել դիմակները: ՀՀ Ազգային Ժողովի հարգելի այցելուներ խնդրում եմ մուտք գործեք Ազգային Ժողովի շենք միայն ձեր հետ ունենալով և կրելով պաշտպանիչ դիմակներ: Պատասխանատու մոտեցում ցուցաբերենք ստեղծված իրավիճակին»,- գրել է Գալստյանը:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 146 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 15 է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում