Հասարակական

Այսօր` մարտի 14-ին

3 րոպեի ընթերցում

Այսօր` մարտի 14-ին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1879 թ. այս օրը ծնվել է Ալբերտ Էյնշտեյնը՝ գերմանացի տեսաբան ֆիզիկոս, ով զարգացրել է հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ ֆիզիկայի երկու հիմնասյուներից մեկը։ Այս նվաճման համար Էյնշտեյնին հաճախ համարում են ժամանակակից ֆիզիկայի հայրը:

* 1933 թ. այս օրը Կառլ Մարքսի մահվան 50-ամյակի կապակցությամբ ներկայիս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վերանվանվեց Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։

* 1948 թ. այս օրը ծնվել է Ալբերտ Ստեփանյանը՝ հայ պատմագետ, թարգմանիչ, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

* 1978 թ. այս օրը ստեղծվեց «Սևան» ազգային պարկը։

* 1984 թ. այս օրը մահացել է Հովհաննես Շիրազը՝ հայ մեծանուն բանաստեղծ։ Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր:

* 1990 թ. այս օրը ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների III արտահերթ համագումարը ԽՍՀՄ նախագահ ընտրեց Միխայիլ Գորբաչովին, ով դարձավ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը։

* 2013 թ. այս օրը մահացել է Արամայիս Սահակյանը՝ հայ գրող, բանաստեղծ, երգիծաբան, հրապարակախոս (ծնվ.՝ 1936 թ.)։

Գիտե՞ք, որ...

* Դելֆինների միջին արագությունը կազմում է 5-12 կիլոմետր ժամ: Այն կախված է իր վիճակից և տեսակից, որոշ արագ դելֆինները կարող են զարգացնել մինչև 32 կմ/ժ արագություն:

* Դելֆինները ֆիզիոլոգիապես նման են մեզ: Մենք և դելֆինները շնչում ենք թոքերով: Երկուսն էլ ունեն քառախուց սիրտ և ամբողջ ուղեղը համարյա նույնն է: Մարդիկ և դելֆինները տաքարյուն արարածներ են: Նույնիսկ չափսերը մոտավոր նույնն են, նրանց և մարդկանց հասակը արտահայտված մետրերով հասնում է 1, 5-2 մետր:

* Դելֆինները շնչում են օդով: Նրանք ձկների նման չունեն խռիկներ, սակայն ունեն թոքեր և շնչառական ուղիներ, իրանի վերին հատվածում, կետերը և դելֆիները օգտագործում են, որպեսզի արձակեն տարբեր ձայներ: Հաճախ նրանք պահում են շունչը 7 րոպե, բայց կարող են ջրի տակ մնալ մինչև 15 րոպե:

* Դելֆինները կարողանում են իրենց ճանաչել հայելու մեջ:

* Գոյություն ունեն ծովային` 32 և գետի 4 տեսակի դելֆիններ:

* Հին Հունաստանում դելֆինների սպանությունը համարվում էր սրբապղծություն և դատապարտվում էր մահվան: Հույները անվանում էին դելֆիններին «Սուրբ ձկներ»:

* Որոշ դելֆիններ կարողանում են հասկանալ մինչև 60 բառ, որոնցով հնարավոր է կազմել 2000 նախադասություն:

* 120 կգ կշռող դելֆինն ուտում է մոտ 33 կգ ձուկ 1 օրում, ինչը հավասար է մարդու սննդին՝ 15-22 կգ սթեյք 1 օրում: Սակայն, ի տարբերություն մարդկանց, դելֆինները չեն ճարպակալում:

Մ. Ա.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում