Մնացական Բիչախչյանն ազատվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ազատվել է աշխատանքից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Բիչախչյանը տեղափոխվել է ոստիկանության կադրերի ռեզերվ: Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2015 թվականից:
Կարդացեք հոդվածը` Русский