Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Huawei-ը երեք սելֆի-խցիկով սմարթֆոն կթողարկի

Huawei-ը երեք սելֆի-խցիկով սմարթֆոն կթողարկի

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Huawei ընկերությունը թողարկելու Է սմարթֆոն, որը կունենա երեք ֆրոնտալ խցիկ: Այդ մասին իր Twitter-ում հայտնել Է ճանաչված ցանցային ինֆորմատոր Մուկուլ Շարման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շարման իր օգտահաշվում հրապարակել Է P40 շարքի նոր սարքի գովազդային պոստերը: Դրանում սխեմատիկ կերպով պատկերված Է Huawei-ի դեւայսը՝ երեք սելֆի-խցիկով: Դատելով պոստերից՝ ֆրոնտալ խցիկները ներսարված են անմիջականորեն սմարթֆոնի մատրիցում եւ տեղակայված են Էկրանի վերին ձախ անկյունում: Նկարագրման համաձայն, սմարթֆոնների նոր շարքի մեջ կմտնեն Huawei P40 и P40 Pro ապարատները: Ինսայդերը չի ճշտում՝ երեք խցիկից բաղկացած հավաքանին կստանան երկու դեւայսները, թե միայն մեկը: Դատելով պատկերից՝ Huawei P40 շարքի դեւայսների շնորհանդեսը կկայանա մարտի 26-ին:

GSMArena-ի աղբյուրների տեղեկատվությամբ, Huawei-ի հաջորդ ֆլագմանները կունենան OLED-դիսփլեյ, Kirin 990 պրոցեսոր՝ 5G –ով աշխատելու կարողությամբ, եւ եռակի խցիկ: Շարքի ավագ մոդելը՝ P40 Pro-ն, կթողարկվի հիմնական խցիկով, որը կստանա 52,40 եւ 8 մեգապիքսել լուծաչափով սենսորներ: Անվտանգության նկատառումներով մահացու վիրուսի տարածման պատճառով ֆլագմանների նոր շարքի շնորհանդեսը կանցկացվի առցանց ռեժիմով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am