Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Կես ժամվա ընթացքում կլինի հայտարարություն. Փաշինյան

Կես ժամվա ընթացքում կլինի հայտարարություն. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ մարտի 12-ին հրավիրված նիստի հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ կես ժամվա ընթացքում կլինի հայտարարություն։ «Հարգելի լրագրողներ, կես ժամվա ընթացքում հայտարարություն կտարածենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:  

ՔՊ նիստում քննարկվել են նաև կորոնավիրոսւի հետ կապված իրավիճակը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ տեղեկացրեց, որ նիստի ժամանակ մի քանի թեմաներ են քննարկվել, և՛ հանրաքվեի մասին, և՛ կորոնավիրուսի մասին։ Հարցին, թե մանկապարտեզները, դպրոցները փակելու մասին ինչ է որոշվել, պատգամավորը պատասխանեց, որ շտապել պետք չէ, վարչապետը հայտարարություն կանի։ «Ինչ հարց, որ այսօր լրահոսում տեսել եք՝ քննարկել ենք»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am