Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Դինամիկ քննարկումներն ամրացնում են հարաբերությունները. ԵԽ նախագահը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Դինամիկ քննարկումներն ամրացնում են հարաբերությունները. ԵԽ նախագահը՝ 
Փաշինյանի հետ հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը  կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դինամիկ քննարկումները երկկողմ հարաբերությունները դարձնում են չափազանց ամուր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Շառլ Միշելը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման մասին իր տպավորություններով է կիսվել «Թվիթեր»-ի իր էջում:

«Այսօր հանդիպեցի  Նիկոլ Փաշինյանի հետ՝ մանրամասն քննարկելու համար Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները,  «Արեւելյան գործընկերությունը»: Նման դինամիկ քննարկումները մեր երկկողմ և մարդկանց միջև հարաբերությունները դարձնում են չափազանց ամուր»,-գրել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Նա նաև նշել է, որ անհամբերությամբ սպասում է հաջորդ հանդիպմանը՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Բրյուսելում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բրյուսելում է: ՀՀ կառավարության հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Տեսալուսանկարահանման արարողությունից հետո Հայաստանի վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am