Տնտեսություն

Բանկերում հերթ կանգնելու կուլտուրան պետք է ապահովել. վարչապետ 

2 րոպեի ընթերցում

Բանկերում հերթ կանգնելու կուլտուրան պետք է ապահովել. վարչապետ 

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՎարչապետՆիկոլ Փաշինյանըկառավարության նիստում անդրադարձավ բանկերում հերթ կանգնելու խնդրին՝ նշելով, որ բանկերում հերթ կանգնելու կուլտուրան պետք է ապահովել: Վարչապետը նշեց, որ բանկային գաղտնիքի մասին օրենքի հետ կապված այդքան քննարկում, վիճում էին, բայց բանկում մարդու բանկային գաղտնիքը ապահովված չէ, քանի որ շրջապատված է հետաքրքրասերների հայացքներով:

Կենտրոնական բանկի նախագահԱրթուր Ջավադյանընշեց, որ բանկերում այդ հարցը լուծվել է և նոր տեխնոլոգիաներ են օգտագործվում՝ հեռախոսներով օնլայն վճարումներ կատարելու։ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բջջային հեռախոսով վճարումներ անել, ոչ թե գնալ հերթ կանգնել: Նա ասաց, որ այդ ուղղությամբ ևս հանձնարարականներ տվել է, բայց չի տեսնում այդ հանձնարարականների կատարման ընթացքը։ Վարչապետը հանձնարարեց պատասխանատու մի քանի գերատեսչությունների և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հանրային կապերի ՊՈԱԿ-ին պատրաստել հոլովակներ, լայն արշավներ, որպեսզի քաղաքացիները տեղեկանան, թե ինչպես կարող է տանը նստած, օնլայն գործիքներից օգտվել։

ՓոխվարչապետՏիգրան Ավինյանընշեց, որ երեք ամիս առաջ մի հոլովակ էր նկարահանվել՝ անկանխիկ վճարումների հետ կապված և սոցիալական ցանցերում լայն տարածում էր ստացել և մինչև 100 հազար դիտում է ունեցել:

Վարչապետը նկատեց, որ 100 հազարը լայն տարածում չէ, լայն տարածումն այն է, երբ այդ հոլովակը կունենա 15-20 միլիոն դիտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում