Oզոնային շերտը քայքայող նյութերին առնչվող օրենքի նախագիծն ընդունվեց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»օրենսդրական փաթեթը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն մարտի 4-ի ԱԺ նիստում ընդունվեց միաձայն՝ 114 կողմ ձայնով:
Օրենքով կարգավորվում են օզոնային շերտը քայքայող նյութերի եւ այդ նյութերին այլընտրանք հանդիսացող ջերմոցային գազերի՝ հիդրոֆտորածխածինների` Հայաստանի Հանրապետությունում արտադրության, ներմուծման, արտահանման եւ տարանցիկ տեղափոխման նկատմամբ սահմանափակումները եւ դրանց հետ կապված հարաբերությունները` «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի եւ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության շրջանակներում կնքված միջազգային համապատասխան պայմանագրերը վավերացրած երկրների հետ: