Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Սթիվ Ջոբսի այրին որոշել Է զավակներին թողնել առանց ժառանգության

Սթիվ Ջոբսի այրին որոշել Է զավակներին թողնել առանց ժառանգության
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի այրին՝ ֆիլանտրոպ Լորեն Փաուել Ջոբսը, չի պատրաստվում իր զավակներին թողնել այն բազմամիլիարդ ժառանգությունը, որը նրան մնացել Է ամուսնու մահից հետո: Այդ մասին նա հայտարարել Է The New York Times թերթին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես շահագրգռված չեմ հարստությունները բազմապատկել սերնդից սերունդ, եւ իմ երեխաներ դա գիտեն,-ընդգծել Է Փաուել Ջոբսը:-Սթիվը դա չԷր ցանկանում: Եթե ես բավականին երկար ապրեմ, ամեն ինչ ինձանով կավարտվի»,-նշել Է նա:
Նրա խոսքով, այն իրադրությունը, երբ մարդկանց ոչ մեծ խումբ փողերի զգալի գումար Է վերահսկում, «ճիշտ չԷ եւ անարդար Է»: «Մենք դա 19-րդ եւ 20-րդ դարերի սահմանագծին տեսել ենք Ռոքֆելլերների, Քառնեգիների, Մելոնների եւ Ֆորդերի ընտանիքների օրինակով: Նման կուտակումը վտանգավոր Է հասարակության համար: Այդպես չպետք Է լինի»,-նշել Է Ջոբսը:
2011 թվականի հոկտեմբերին 56 տարեկան հասակում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից մահացած Ջոբսի այրուն մնացել Է երեք երեխա: The New York Times-ը նրա կարողությունը գնահատում Է 27,5 մլրդ դոլար: 2004 թվականին Փաուել Ջոբսը հիմնել Է Emerson Collective բարեգործական կազմակերպությունը («Էմերսոն կոլեկտիվ»), որն զբաղվում Է այնպիսի նախագծերով, որոնք ուղղված են, այդ թվում, սոցիալական անհավասարության կրճատմանը:
1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում Է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում Է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն Է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան կազմում Է մոտավորապես 1,4 տրլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am