Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հիմնական նպատակը ՀՀ քաղաքացու բարեկեցությունն է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հիմնական նպատակը ՀՀ քաղաքացու 
բարեկեցությունն է

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««Այո»-ի քարոզչական շտաբի գործունեության, ինչպես նաեւ հանրաքվեին առնչվող մի շարք հարցերի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանը մասնավորապես նշել է. «Իշխանության դաշնակիցները Հայաստանի Հանրապետության միլիոնավոր քաղաքացիներն են: Մշտապես ուժեղ ենք եղել այնքանով, որքանով ՀՀ քաղաքացին մեզ ձայն ու վստահության քվե է տվել, եւ քանի որ ՀՀ քաղաքացիները շարունակում են պահպանել այդ բարձր վստահությունը մեր նկատմամբ, մենք շատ ուժեղ ենք: Սա չի նշանակում, թե քաղաքական այլ ուժերի հետ համագործակցության եզրեր չենք փնտրել կամ չենք փնտրելու, դրա մասին չէ խոսքը, այլ այն մասին, որ երբեւէ չենք փորձելու որեւէ անձի կամ կուսակցության, որոշակի կոնֆիգուրացիաների միջոցով հասնել հաջողության: Մեր հիմնական նպատակը, հիմնական շեշտադրումը ՀՀ քաղաքացին է, նրա բարեկեցությունը, Հայաստանը բացարձակ ժողովրդավար դարձնելը: Մենք այդ ճանապարհին ենք, եւ որեւէ բան մեզ չի կարող այդ ճանապարհից շեղել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am