Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՄԻՊ-ի աջակցությամբ դատապարտյալն անցել է մի շարք հետազոտություններ և ստացել բուժումներ

ՄԻՊ-ի աջակցությամբ դատապարտյալն անցել է մի շարք հետազոտություններ և ստացել 
բուժումներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալի ազգականը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը դատապարտյալի համար անհրաժեշտ հետազոտությունները և բուժումը կազմակերպելու հարցում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Դիմումատուն տեղեկացրել է, որ դատապարտյալին անհրաժեշտ է թերապևտի, ակնաբույժի, մաշկաբանի, նյարդաբանի, ատամնաբույժի խորհրդատվություն և բուժում:

Քննարկման ընթացակարգի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարություն, ինչպես նաև Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են չհայտարարված այց քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել դատապարտյալի հետ։

Արդյունքում, դատապարտյալն անցել է բժշկական հետազոտություններ, և նշանակվել են համապատասխան բուժումներ:

Մարդու իրավունքների պաշտպանը հետևել է նաև դատապարտյալի դեղորայքային բուժման ընթացքին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am