Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Այսօր՝ փետրվարի 27-ին

Այսօր՝ փետրվարի 27-ին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 1833 թ. այս օրը Նիկոլայ I-ը հաստատեց Հայկական մարզի զինանշանը։

*           1845 թ. այս օրը ծնվել է Գրիգոր Արծրունին՝ հայ գրող, հրապարակախոս, գրաքննադատ, հասարակական գործիչ, տնտեսաագետ (մահ.՝ 1892 թ.)։

*           1910 թ. այս օրը ծնվել է Հենրիկ Գասպարյանը՝ շախմատային կոմպոզիցիայի գծով միջազգային գրոստմայստեր (մահ.՝ 1995 թ.)։

*           1988 թ. այս օրը Արցախյան շարժումը կանգնեցնելու նպատակով Ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում սկսվեցին հայազգի բնակչության 3-օրյա ջարդերը:

*           1860 թ. այս օրը ծնվել է Վարդգես Սուրենյանցը՝ ականավոր հայազգի նկարիչ, հայ ազգային պատմանկարչության հիմնադիրը։

*           1937 թ. այս օրը ծնվել է  Ալբերտ Մկրտչյանը՝ ռեժիսոր, սցենարիստ, դերասան (մահ.՝ 2018 թ.)

*           1858 թ. այս օրը մահացել է  Նիկողայոս Պալյանը՝ հայ ճարտարապետ, հասարակական գործիչ։

 

                Գիտե՞ք, որ...

 

*           Սուրճ ամենից շատ օգտագործում են շվեդները: Ամեն մի շվեդի տարեկան բաժին է ընկնում 12 կգ սուրճ:

*           Խմելու ջուր ամենից շատ օգտագործում են ամերիկացիները: Նրանք օրական սպառում են 2 միլիոն 100 հազար տոննա ջուր:

*           Ջայլամի մեկ ձվով ձվածեղ են մատուցում 10 մարդու, քանի որ մեկ ձուն հավասար է հավի 20-25 ձվի:

*           Ամենաճշգրիտ մեխանիկական ժամացույցը պատրաստվել է 1955 թ. Կոպենհագենի քաղաքապետարանի համար: Ժամացույցի սխալը 300 տարում կարող է կազմել ընդամենը 0,5 վայրկյան:

*           Ամենալայն ջրվեժը Կիոն է, որը Լաոսում է: Բարձրությունն ընդամենը 15-21 մետր է, իսկ լայնությունը՝ մոտ 11 կմ:

*           Աշխարհի ամենանեղ փողոցը իտալական Ռիպատրանսոնում է: Փողոցի լայնությունը տեղ-տեղ հասնում է 38 սմ-ի:

 

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am