Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադամյանը կարող է բաց թողնել մրցաշրջանի հաջորդ հատվածը  

Ադամյանը կարող է բաց թողնել մրցաշրջանի հաջորդ հատվածը

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմ»-ի կիսապաշտպան Սարգիս Ադամյանն այս մրցաշրջանում այլևս հանդես չի գա:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում Ադամյանը, մասնավորապես, ասել է. «Վնասվածքը ստացել էի խաղերից մեկի ընթացքում: Հետազոտությունը ցույց տվեց, որ անհապաղ վիրահատության կարիք կա, քանի որ աջ կոճիս վրա կրկնակի պատռվածք կար: Վիրահատությունը լավ անցավ: Դեռ չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի ապաքինման համար, բայց, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում այլևս չեմ կարողանա խաղալ»:

Ադամյանը վիրահատվել էր նախօրեին: Նա վերջին շրջանում բաց էր թողնում «Հոֆենհայմ»-ի հանդիպումները: Մինչ այս մասնակցել է  16 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am