Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիսիանի ոստիկանները Բռնակոթի տներից մեկում ավելի քան 2 կգ մարիխուանա են հայտնաբերել

Սիսիանի ոստիկանները Բռնակոթի տներից մեկում ավելի քան 2 կգ մարիխուանա են 
հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Սիսիանի բաժնում փետրվարի 22-ին ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ոստիկանները Բռնակոթ բնակավայրի արոտավայրից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկել Բռնակոթի 53-ամյա մի բնակչի։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է դեղնականաչավուն կանեփանման զանգված: Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ մարիխուանա թմրամիջոց է, աճեցրել է տնամերձ հողամասում՝ իր օգտագործման համար:
Դեպքի առթիվ նույն օրը հարուցված քրեական գործի շրջանակներում Բռնակոթի բնակչի տանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց 1 ու կես կիլոգրամից ավելի կանեփի չորացված զանգված, ինչպես և մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 2 կիլոգրամ 200 գրամից ավելի քաշով։

Համաձայան փորձաքննության եզրակացության՝ հայտնաբերվածը մարիխուանա է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am