Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Ապրիլ

ՏՄՊՊՀ նախագահը ներկա է գտնվել մրցակցության ընկալման վերաբերյալ հետազոտության շնորհանդեսին

ՏՄՊՊՀ նախագահը ներկա է գտնվել մրցակցության ընկալման վերաբերյալ 
հետազոտության շնորհանդեսին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը փետրվարի 25-ին ներկա է գտնվել «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) և «ԱՄ Փարթնրզ Քոնսալթինգ Քամփնի» ընկերության կողմից կազմակերպված շնորհանդեսին, որի ընթացքում ներկայացվել են «Գործարարների շրջանում տնտեսական մրցակցության ընկալման վերաբերյալ իրականացված սոցիոլոգիական հետազոտություն» ուսումնասիրության արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, իր բացման խոսքում Գեղամ Գևորգյանը կարևորել է պետական մարմինների և հանրային հատվածի, մասնավորապես, հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ, սերտ համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ մասնագիտական հանրույթի ջանքերի մեկտեղումը, կառուցողական, առողջ  բանավեճը մշտապես հանգեցնում են առավել լավ վերջնարդյունքի, որից շահում է քաղաքացին, բիզնեսը և պետությունն ընդհանրապես:

ՏՄՊՊՀ նախագահն այս համատեքստում տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում են ակտիվացնել հանձնաժողովին կից հասարակական խորհրդի աշխատանքները և ստեղծել երկխոսության ևս մեկ հրապարակային հարթակ՝ այդ համագործակցությունը դարձնելով առավել ներառական և արդյունավետ:

«Տնտեսական մրցակցության ընկալման հարցում, ինչպես նաև ՏՄՊՊՀ-ի՝ որպես մարմնի վերաբերյալ, հանրության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման, տնտեսվարողների շրջանում մրցակցային մշակույթի խրախուսման ուղղությամբ ամենօրյա աշխատանք ունենք իրականացնելու»,- իր խոսքում նշել է Գեղամ Գևորգյանը՝ հավելելով, որ ՏՄՊՊՀ-ն իր աշխատանքներում առաջնահերթ որդեգրել է «չվնասելու»  սկզբունքը և պատրաստակամ է բաց և թափանցիկ աշխատել տնտեսավարողների և հանրության լայն շերտերի հետ:

Հետազոտությունը կատարվել է «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ԹԻՀԿ կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում  ՀՀ-ի տնտեսության 27 տարբեր բնագավառներ ներկայացնող 400 բիզնեսների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների հետ դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով: Հարցազրույցներ են անցկացվել ձեռնարկությունների միավորումների, բիզնեսների և սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ