Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-«Լեչե» խաղի լավագույն ֆուտբոլիստ
20:17, 24 Փետրվար 2020
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»- «Լեչե» խաղի լավագույն ֆուտբոլիստն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իտալական ակուբի մամուլի ծառայությունը: Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Լեչե»-ին և հաղթեց 4:0 հաշվով: Այդ խաղում Մխիթարյանը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում դարձել է 5 գոլի հեղինակ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում