Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանական միջուկային գործարքի համատեղ հանձնաժողովի նիստը կկայանա փետրվարի 26-ին Վիեննայում

Իրանական միջուկային գործարքի համատեղ հանձնաժողովի նիստը կկայանա փետրվարի 26-ին Վիեննայում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) գծով համատեղ հանձնաժողովի նիստը կանցկացվի փետրվարի 26-ին Վիեննայում: Այդ մասին ասված Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության՝ փետրվարի 24-ին Բրյուսելում տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Փետրվարի 24-ին Վիեննայում կկայանա ԳՀՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը»,-նշվում Է նրանում: Ինչպես պարզաբանվում Է փաստաթղթում, հանդիպումը տեղի կունենա ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Հելգի Շմիդի նախագահությամբ: «Նիստին կմասնակցեն Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության եւ Իրանի ներկայացուցիչները»,-ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am