Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում պատուհանից ընկած 1.5 տարեկան աղջիկն արդեն առողջ է և դուրս է գրվել հիվանդանոցից

Երևանում պատուհանից ընկած 1.5 տարեկան աղջիկն արդեն առողջ է և դուրս է գրվել 
հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած ու ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 1.5 տարեկան աղջիկը փետրվարի 24-ին լիովին առողջ դուրս է գրվել հիվանդանոցից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հանրային կապրեի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:

«Երեխայի առողջությանն այլևս վտանգ չի սպառնում: Փոքրիկի մոտ առկա էր փակ գանգուղեղային վնասվածք, ուներ գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։ Հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունք: Այսօր դուրս գրվելիս փոքրիկին ուղեկցել են նրան բուժող բժիշկները»,- նշել է Դերձյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am