Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Քիրկ Դուգլասն իր զավակներին թողել Է առանց ժառանգության

Քիրկ Դուգլասն իր զավակներին թողել Է առանց ժառանգության

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 104-րդ տարում վախճանված ամերիկացի դերասան Քիրկ Դուգլասն իր ողջ կարողությունը կտակել Է բարեգործական ձեռնարկներին: Այդ մասին հայտնել Է Mirror-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հոլիվուդի «ոսկե դարի» դերասանը գրեթե 80 մլն դոլար Է տվել իր բարեգործական հիմնադրամին, որի շահառուներն են՝ Քիրկ եւ Աննա Դուգլասների մանկական կենտրոնը, Քալվեր-Սիթիի Քիրկ Դուգլասի անվան թատրոնը եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը: Նաեւ դերասանի կարողության մի մասն ուղղվելու Է Սուրբ Լավրենտիոսի համալսարանին, որը գտնվում Է Նյու Յորքում: Փողերն ստանալու են չքավոր ընտանիքների ուսանողները:

Այսպիսով՝ նրա զավակները՝ դերասան Մայքլ Դուգլասը, կինոպրոդյուսեր Ջոել Դուգլասը եւ հեռուստատեսային պրոդյուսեր Փիթեր Դուգլասը, կմնան առանց ժառանգության: Հայտնի Է, որ Մայքլ Դուգլասի կարողությունը գնահատվում Է 300 մլն դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am