Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Գեղարքունիքում ավելացել է սուբվենցիոն ծրագրերին մասնակցող բարերարների թիվը

Գեղարքունիքում ավելացել է սուբվենցիոն ծրագրերին մասնակցող բարերարների թիվը

ԳԱՎԱՌ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզում 2020 թվականին կտրուկ ավելացել է այն բարերարների թիվը, ովքեր ցանկացել են ներդրումներ կատարել իրենց համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, եթե 2018 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերում բարերարների մասնակցությունը եղել է 8 միլիոն, 2019 թվականին՝ 36 միլիոն դրամի չափով, ապա 2020 թվականին այն կհասնի շուրջ 225 միլիոն դրամի: Ամենախոշոր ներդրումը բարերարի կողմից կլինի Ծաղկունք համայնքում «Դար» հիմնադրամի կողմից 130 միլիոն դրամի չափով: Այստեղ բարերարը մասնակցություն կունենա սուբվենցիոն երկու ծրագրերում՝ համայնքային կենտրոնի կառուցում եւ կենտրոնական հրապարակի բարեկարգում, ճաշարանային մասնաշենքի կապիտալ վերանորոգում: Մեկ այլ բարերարի կողմից 18 միլիոն 141 հազար դրամ հատկացվելու է Նորատուսի արվեստի դպրոցի հիմնանորոգմանը: Բարերարների տրամադրած միջոցներով ճանապարհաշինական աշխատանքներ կիրականացվեն Երանոսում՝ 17 միլիոն 125 հազար դրամի չափով, Ծակքարում՝ 15 միլիոն դրամի չափով, Սարուխանում՝ 7 միլիոն դրամի չափով, Գանձակում՝ 9 միլիոն 700 հազար դրամի չափով եւ Լանջաղբյուրում՝ 900 հազար դրամի չափով: Վերին Գետաշենի մանկական խաղահրապարակի կառուցմանը բարերարը կմասնակցի 9 միլիոն 25 հազար, Նորակերտի մանկապարտեզի տանիքի վերանորոգմանը՝ 1 միլիոն 430 հազար դրամի չափով, Սեւան քաղաքի Խաչատրյան-14 բազմաբնակարան շենքի էներգաարդյունավետության բարձրացմանը՝ 14 միլիոն 626 հազար դրամի չափով: «Բարերարների նման ակտիվությունը փաստում է, որ գնալով մեր մարզը ներկայացնող գործարարների մոտ մեծացել ու ամրապնդվել է վստահությունը պետության նկատմամբ, ինչը մեզ էլ է ոգեւորում: Համոզված եմ, որ մոտակա տարիներին կունենանք բարերարների ավելի լայն մասնակցություն սուբվենցիոն ու այլ կարգի ծրագրերում: Կարեւորը վստահության այն մթնոլորտն է, որն արդեն կայանում ու զարգանում է մեր մարզում: Այս օրինակները վարակիչ կլինեն նաեւ մյուս համայնքների համար»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am