Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բելգիայի բարեգործական խանութում հայտնաբերել են բացառիկ ալբոմ՝ աստղերի լուսանկարներով

Բելգիայի բարեգործական խանութում հայտնաբերել են բացառիկ ալբոմ՝ աստղերի լուսանկարներով

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի բարեգործական խանութի աշխատակիցները հայտնաբերել են ալբոմ՝ հոլիվուդյան դերասանների լուսանկարներով: Այդ մասին հայտնել Է Artnet-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հրատարակությունն այն համարել Է արվեստի ստեղծագործություն:

Ալբոմում խնամքով տեղադրված են 90-ական թվականների շուրջ 200 լուսանկարներ, որոնցում միջին տարիքի միեւնույն կինը կեցվածք Է ընդունել հայտնիների հետ: Լուսանկարներից մեկի վրա հաջողվել Է նկատել նրա բեյջիքը՝ Մարիա Սնեյս-Լագլեր, Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիա (HFPA): Ավելի ուշ պարզվել Է, որ նա մահացել Է 2016 թվականին՝ 87 տարեկան հասակում: HFPA-ի անդամներն այցելում են աշխարհում կինոյի եւ հեռուստատեսության հեղինակավոր բոլոր իրադարձություններին, ինչը բացատրում Է աստղերի հետ լուսանկարվելու Սնեյս-Լագլերի հնարավորությունը: Խանութը կարողացել Է լրագրողուհու դստերը գտնել Կալիֆոռնիայում եւ պլանավորում Է նրան հանձնել հավաքածուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am