Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էջմիածին-Երևան ավտոճանապարհին «LADA 21010»-ը բախվել է Mercedes E320»-ին, կան վիրավորներ

Էջմիածին-Երևան ավտոճանապարհին «LADA 21010»-ը բախվել է Mercedes E320»-ին, 
կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 00:56-ին տեղեկություն է հաղորդվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են երկու ավտոմեքենա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «LADA 21010» մակնիշի (վարորդ՝ Սաշա Վ., ծնված 1955 թ.) և «Mercedes E320» (վարորդ՝ Սարգիս Մ., ծնված 1985 թ.) մակնիշների  ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը «LADA 21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Լևոն Մ.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ Սաշա Վ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Լևոն Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am