Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մանուէլ Պետրոսյանը կես միավոր է զիջում Aeroflot Open -ի առաջատարներին

Մանուէլ Պետրոսյանը կես միավոր է զիջում Aeroflot Open -ի առաջատարներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մոսկվայում շարունակվում է Aeroflot open 2020 մրցաշարը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի A ենթախմբի 4-րդ տուրում հաղթանակներ նշեցին Հայաստանը ներկայացնող Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Միավորը կիսեցին Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը: Այժմ Մանուէլ Պետրոսյանն ունի 3 միավոր և կես միավորով է ետ մնում առաջատարներից:

Մրցաշարի B ենթախմբում հայ շախմատիստներից մրցակիցներին գերազանցեցին Աննա Սարգսյանը, Տիգրան Հարությունյանը և Էլինա Դանիելյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լիլիթ Մկրտչյանը, Հովիկ Հայրապետյանը:

Aeroflot Open 2020-ը կեզրափակվի փետրվարի 27-ին: Մոսկվայում ընթացող մրցաշարի հիմնական խմբում ընդգրկվել է 74 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով` 9 տուրով: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 140 հազար եվրո:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am