Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվում են վառարաններ ու վառելիքի բրիկետներ

Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվում են վառարաններ ու վառելիքի բրիկետներ

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տաքություն-Հայաստան» ծրագրի շրջանակներում Գյումրու սոցիալապես անապահով, բազմազավակ,  տնակներում բնակվող ընտանիքներին տրամադրվում են արդյունավետ վառարաններ ու էկոլոգիապես մաքուր վառելիքի բրիկետներ: Ծրագիրն իրականցնում է «Հայկական կարիտաս» բարեսիրական  հասարակական կազմակերպությունը «Կարիտաս Ավստրիա»-ի ֆինանսական աջակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բացի սոցիալական բաղադրիչից, ծրագիրը նաև բնապահպանական խնդիր է լուծում: «Որպես շահառու ընդգրկված են այն ընտանիքները, որոնք որպես վառելիք օգտագործում են ցանկացած իր ու առարկա՝ հագուստից մինչև պլաստմասսե իրեր, պոլիէթիլենային պարկեր, ինչը օդի աղտոտման պատճառ է:  Փայտի փոխարեն ծղոտի բրիկետներ վառելը ոչ միայն էկոլոգիապես մաքուր է, այլ նաև ավելի էժան։ Այս պահին բրիկետները ձեռք են բերվում Կոտայքի մարզից, բայց նպատակներ կան, սեփական արտադրություն ստեղծելով, ավելի շատ շահառուներ ընդգրկել ծրագիր», -նշեց ծրագրի ղեկավարա Արմեն Մարտիրոսյանը:

Ծրագիրը պիլոտային է, սակայն, արդյունավետությունից ելնելով, այն կարող է շարունակվել։

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am