Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճապոնիայի կայսեր ծննդյան երևանյան ընդունելությանը դեսպան Յամադան նվագեց երկու երկրների օրհներգերը

Ճապոնիայի կայսեր ծննդյան երևանյան ընդունելությանը դեսպան Յամադան նվագեց 
երկու երկրների օրհներգերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանությունը նշում է Ճապոնիայի Նորին մեծություն կայսեր ծննդյան 60-ամյակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 21-ին հրավիրված ծննդյան ընդունելության սկզբում Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան գալարափողով նվագեց երկու երկրների պետական օրհներգերը:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«Ինձ համար մեծ պատիվ է ձեզ հետ միասին նշել Նորին Մեծություն Ճապոնիայի կայսեր ծննդյան տարեդարձը, ում վաթսուն ամյակը կլրանա այս տարվա փետրվարի 23-ին: 2019 թվականը նշանավորվեց «Ռեյվա» դարաշրջանի մեկնարկով` Ճապոնիայի նոր կայսեր գահակալմամբ, ինչը, հիրավի, պատմական իրադարձություն է Ճապոնիայի ժողովրդի համար: Նոր օրացույցի ներքո սա ազգային օրվա առաջին տոնակատարությունն է»,- ասաց դեսպանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն «Արմենպրես»-ի հետ զրույցում Ճապոնիայի հետ հարաբերությունները որակեց շատ դրական, արդյունավետ և դինամիկ զարգացող:

«Ճապոնական բիզնեսի կողմից բավական մեծ հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ: Մոտակա մեկ ամսում տեղի է ունենալու գործարարների հանդիպում: Ճապոնիան բավական ներգրավված է մեր զարգացման ծրագրերում, մասնավորապես արտակարգ իրավիճակների և այլ բնագավառներում»,- ասաց Ադոնցը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ առաջիկա ծրագիրը, որի շուրջ համագործակցելու են իրենց նախարարությունն ու Ճապոնիան, 2020 թվականին Տոկիոյում անցկացվելիք օլիմպիական խաղերն են:

«Համագործակցությունը լրացնելու տեղ միշտ ունենք, որովհետև Ճապոնիան կրթական, մշակութային առումով լայն հնարավորություններով երկիր է: Թե' մշակույթի, թե' կրթության ոլորտում հաջողված համագործակցության փորձ ունենք` ճապոնական հիմնադրամներն աջակցում են մեր մշակութային կառույցներին, դեսպանի հետ քննարկել ենք նաև կրթական ոլորտում համագործակցության հնարավորությունները: Մեր նախարարության ամենաարդյունավետ գործընկերներից է Ճապոնիան»,- նշեց Հարությունյանը:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության և Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամ Արթուր Դավթյանը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտության տեսանկյունից ՀՀ-ի ու Ճապոնիայի խորհրդարանականները հարաբերությունները զարգացնելու մեծ դաշտ ունեն:

«Ճապոնիան աշխարհում շատ զարգացած և կարևոր տեղ զբաղեցնող պետություն է: Հայաստանի Հանրապետությունը. նրա հետ բարեկամական հարաբերություններ ունենալով և տնտեսական համագործակցությամբ, բավական մեծ հաջողություններ կարող է գրանցել, մանավանդ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ Ճապոնիան առաջատար է»,- ասաց Դավթյանը:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am