Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մոնիտորինգ իրականացրած ՀԿ-ն առաջարկում է ոչ մրցակցային գնումների գործընթացը դարձնել ավելի թափանցիկ

Մոնիտորինգ իրականացրած ՀԿ-ն առաջարկում է ոչ մրցակցային գնումների 
գործընթացը դարձնել ավելի թափանցիկ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունն առաջարկում է պետական գնումների գործընթացում գնումների ոչ մրցակցային եղանակի կիրառության համար հանրային քննարկում անցկացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՀԿ գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանն այս մասին ասաց ԱԺ-ում «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումներում:

«Մեր մոնիտորինգի արդյունքներն արձանագրել են, որ ոչ մրցակցային գնումները բավականին շատ են սկսել կիրառվել: Գուցե պատվիրատուների տեսանկյունից հրատապության հիմքով մեկ անձնից գնումների կիրառությունը ավելի հեշտ, ավելի արդյունավետ միջոց է, սակայն կարծում եմ, որ հանրային վերահսկողության տեսանկյունից ոչ մրցակցային գնումների կիրառության հաճախակի լինելը որոշակի ռիսկային տարրեր է պարունակում: Այս առումով ուզում ենք առաջարկել որոշակի հարթակի ստեղծում, որով օրինակ 10 մլն դրամը գերազանցող գնումների դեպքում գնումների ոչ մրցակցային եղանակի կիրառության համար հանրային քննարկում կծավալվի: Կսահմանվեն որոշակի ժամկետներ, որի շրջանակում հանրային սեկտորի ներկայացուցիչները կամ շահագրգիռ անձինք կարող են ներկայացնել իրենց դիրքորոշումը, իրենց առարկությունները»,-ասաց Բուռնազյանն ու նշեց՝  այդ համակարգը բավականին արդյունավետ գործարկվում  է:

ՀԿ-ն առաջարկեց նաև, որ որոշակի շեմի՝ օրինակ 100 մլն դրամը գերազանցող գնումների դեպքում գնումների ոչ մրցակցային եղանակի կիրառության համար ստանալ ԱԺ-ի հավանությունը: Բուռնազյանը նկատեց՝ հրատապության  հիմքով մեկ անձից կատարվող գնումները շատացել են, իսկ դրանց հիմնավորումները որոշ դեպքերում կասկածի տեղիք են տալիս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am