Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հանդիպել է մահացած զինծառայող Հայկ Ասրյանի հարազատներին

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հանդիպել է  մահացած զինծառայող Հայկ  
Ասրյանի հարազատներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը Ստեփանակերտ քաղաքում հանդիպել է 2020 թվականի փետրվարի 14-ին մահացած լեյտենանտ Հայկ Ասրյանի հարազատներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հ.Ասրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող քննչական և դատավարական գործողությունները:

Հ.Ասրյանի հարազատները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու նկատառումները դեպքի առթիվ:

Ա.Կրկյաշարյանը վերջիններիս վստահեցրել է, որ նախաքննական մարմնի կողմից մանրամասն քննության առարկա են դարձվելու քրեական գործով էական նշանակություն ունեցող  և տուժողի իրավահաջորդներին մտահոգության տեղիք  տված բոլոր հանգամանքները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am