Ավստրալիայում գնացքը դուրս Է ընկել ռելսերից. կան զոհեր
15:07, 20 Փետրվար 2020
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն երկու մարդ Է զոհվել Ավստրալիայի Վիկտորիայի նահանգում գնացքի վթարի հետեւանքով: Այդ մասին փետրվարի 20-ին հայտնել Է 7News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Սիդնեյից Մելբուռն ընթացող գնացքը ռելսերից դուրս Է եկել Մելբուռնից 45 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Նշվում Է, որ ընդամենը գնացքում կարող Է լինել մինչեւ 200 ուղեւոր, նրանցից շատերն արգելափակվել են վագոնների ներսում:
Միջադեպի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, ինչպես նաեւ շտապ օգնության ուղղաթիռ: Ներկայում վթարի շրջանում երկաթուղային երթեւեկությունը դադարեցված Է: Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում