Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Այսօր` փետրվարի  18-ին

Այսօր` փետրվարի  18-ին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։1921 թ. այս օրը Երևանի բանտում սպանվեց Համազասպ Սրվանձտյանը՝ հայ ֆիդայի, ազգային-ազատագրական շարժման գործիչ (ծնվ.՝ 1873 թ.)։

*           1977 թ. այս օրը Երևանում բացվեց ականավոր զորավար Գայի (Հայկ Բժշկյանց) արձանը։

*           1921 թ. այս օրը Հայաստանի բոլշևիկյան կառավարության դեմ բարձրացած ժողովրդական ապստամբության մասնակիցներն ազատագրեցին Երևանը։ Երևանում ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտե»՝ նախկին վարչապետ Սիմոն Վրացյանի նախագահությամբ։

*           1906 թ. այս օրը ծնվել է Համազասպ Բաբաջանյանը՝ Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս։

*           1979 թ. այս օրը Սահարա անապատում ձյուն տեղաց։

*           1564 թ. այս օրը մահացել է Միքելանջելոն՝ Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծագույն նկարիչներից, նաև՝ քանդակագործ (ծնվ.՝ 1475 թ.)։

*           1930 թ. այս օրը հայտնաբերվեց Պլուտոն մոլորակը, որը հետագայում դասվեց գաճաճ մոլորակների շարքին։

 

            Երեկ` փետրվարի 17-ին

 

*           440 թ. այս օրը մահացել է Մեսրոպ Մաշտոցը՝ Հայոց գրերի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, քրիստոնեության քարոզիչ (ծնվ.՝ 361 կամ 362 թ.)։

*           1924 թ. այս օրը ծնվել է Գևորգ Վարդանյանը՝ Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, պետանվտանգության կոմիտեի գնդապետ, Խորհրդային Միության հերոս (մահ.՝ 2012 թ.):

*           1887 թ. այս օրը ծնվել է Գրիգոր Ղափանցյանը՝ հայ նշանավոր լեզվաբան, լեզվագետ (մահ.՝ 1956 թ.)։

*           1600 թ. այս օրը իտալացի հոգևորական, աստղագետ, փիլիսոփա և գիտնական Ջորդանո Բրունոյին այրեցին խարույկի վրա (ծնվ.՝ 1548 թ.)։

 

             Գիտե՞ք, որ...

 

*           Գայլը միակ կենդանին է, որ հարձակվում է իրենից ուժեղ կենդանու վրա:

*           Աշխարհի ամենահին դեղատունը Վատիկանում է, որը գործում է 1277 թվականից:

*           Ամազոն գետի վրա չկա ոչ մի կամուրջ:

*           Վեներան  արեգակնային համակարգի միակ մոլորակն է, որը պտտվում է ժամսլաքի հակառակ ուղությամբ:

*           Շուրջ 50 000 բջիջ մեր մարմնում մեռնում և փոխարինվում է նորով մի քանի վայրկյանում։

*           Մարդն օգտագործում է դեմքի 17 մկանը ժպտալու, և 43-ը՝ տխուր արտահայտություն ընդունելու համար։

* Մարդը կարող է ավելի շուտ մահանալ անքնությունից, քան սովից։ Մարդը մահանում է առանց քուն անցկացրած 10 օրից հետո, իսկ սոված վիճակում մահը վրա է հասնում մի քանի շաբաթ անց։

 

Մ. Ա.

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am