Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կոնվերս Բանկը ներդրել է «Կանաչ» ֆինանսավորման ConverseGreen պրոդուկտը

Կոնվերս Բանկը ներդրել է  «Կանաչ» ֆինանսավորման  ConverseGreen պրոդուկտը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնվերս Բանկը սկսել է կորպորատիվ եւ ՓՄՁ ֆինանսավորումը ConverseGreen վարկատեսակի շրջանակում: Այն նախատեսված է փոքր, միջին և խոշոր ձեռնարկատերերի, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող անձանց և կազմակերպությունների, կառուցապատող կազմակերպությունների համար:

«ConverseGreen-ը ՓՄՁ ոլորտում էներգաարդյունավետության բարձրացմանն ու այլընտրանքային էներգիայի օգտագործման հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մրցունակ առաջարկ է: Դրա շրջանակում ֆինանսավորման շնորհիվ ձեռնարկությունները  հնարավորություն կստանան ձեռքբերել ժամանակակից բարձր չափանիշներին  համապատասխանող սարքավորումներ և տեխնոլոգիաներ, արդիականացնել ենթակառույցները», -ասել են Կոնվերս Բանկում:

Ֆինանսավորման հիմնական ուղղություններն են՝  ջեռուցման և օդափոխության, լուսավորության, հովացման համակարգերի ձեռքբերում, կառուցված շինության բարելավում /վերանորոգում/, սննդի պատրաստման սարքավորումների, տրանսպորտային միջոցների, գյուղտեխնիկայի ձեռքբերում, արևային վահանակների տեղադրում և այլն:

Պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 5 մլն-ից  1 մլրդ դրամն է: Վարկավորում իրականացվում է մինչև 60 ամիս  մարման ժամկետով, մրցունակ տոկոսադրույքով:

Նշենք, որ ConverseGreen  վարկատեսակը ներդրվել է KFW «Էներգաարդյունավետություն ՓՄՁ համար»  ծրագրի շրջանակում :

Վարկատեսակի մանրամասները՝   https://www.conversebank.am/hy/ConverseGreen/  հղումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am