Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անկարայում երկու մարդ Է վիրավորել լիցեյում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով

Անկարայում երկու մարդ Է վիրավորել լիցեյում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու մարդ Է վիրավորվել Անկարայի Էթիմեսգութի շրջանի լիցեյում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ, սովորողները տարահանվել են շենքից: Այդ մասին հայտնել Է Անկարայի նահանգապետի վարչակազմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անկարայի Վելիթ Բեքդաշի անվան անատոլիական լիցեյի պահապան Մուրատ Էքինջին առայժմ չպարզված պատճառով ատրճանակով կրակել Է ուսումնական հաստատության տնօրեն Շերաֆեթին Ալի Գյուրյուլերի վրա, ինչից հետո փորձել Է ինքնասպան լինել: Լիցեյի աշակերտները բարեհաջող տարահանվել են շենքից»,- հաղորդվում Է Անկարայի նահանգապետի կայքում:

Իշխանությունների տեղեկատվությամբ՝ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, սկսվել Է հետաքննություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am