Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճապոնիայում կարանտինի մեջ գտնվող ճամփորդանավում եւս 99 մարդ Է վարակվել կորոնավիրուսով

Ճապոնիայում կարանտինի մեջ գտնվող ճամփորդանավում եւս 99 մարդ Է վարակվել կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Իոկոհամա քաղաքի նավահանգստում կարանտինի մեջ գտնվող Diamond Princess ճամփորդանավում Covid-19 կորոնավիրուսով վարակում Է հայտնաբերվել եւս 99 մարդու մոտ: Այդ մասին ասված Է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության` փետրվարի 17-ին տարածված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդպիսով՝ ճամփորդանավում վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 454-ի: Վարակվածների նոր խմբում կա 43 ճապոնացի, մնացածների քաղաքացիությունն առայժմ չի ճշտվում: Ինչպես նշում Է NHK հեռուստաալիքը, մինչ այժմ բժիշկները ճամփորդանավում կորոնավիրուսի առկայությունն ստուգել են ավելի քան 1700 մարդու մոտ: Մի շարք դեպքերում վարակվածների մոտ հիվանդության ախտանշանները չեն դրսեւորվում: Ինչպես արդեն տեղեկացվել Է, ԱՄՆ-ը, Կանադան, Հարավային Կորեան, Հոնկոնգը, Իտալիան ձեռնամուխ են եղել իրենց քաղաքացիների տարահանմանը, որոնք երկշաբաթյա կարանտին են անցել Ճապոնիայի Յոկոհամա նավահանգստում կանգնած Diamond Princess ճամփորդանավում: Տարահանման պարտադիր պայման Է կորոնավիրուսի բացասական թեստը: Ամերիկացիներին, որոնց թիվը նավում եղել Է ավելի քան 400, հայրենիք կտանեն Kalitta Air-ի վարձաչվերթներով: Նրանց բոլորին կտեղափոխեն ամերիկյան ռազմակայաններ, որտեղ նրանք պետք Է դարձյալ երկշաբաթյա կարանտին անցնեն:

Միեւնույն ժամանակ ճապոնացի բժիշկները հիվանդություն են հայտնաբերել ԱՄՆ-ի՝ հանրանավում գտնվող 40-ից ավելի քաղաքացիների մոտ: Ինչպես հայտարարել Է ԱՄՆ-ի Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին, նրանք բուժընթաց կանցնեն Ճապոնիայի բուժհիմնարկներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am