Եռացատկորդ Լևոն Աղասյանը դարձել է Բալկանյան երկրների առաջնության արծաթե մեդալակիր
14:53, 16 Փետրվար 2020
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը մեդալակիր է դարձել Բալկանյան երկրիների առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստամբուլ քաղաքում ընթացող Բալկանյան երկրների առաջնության եռացատկի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Լևոն Աղասյանը 16.44 մետր արդյունքով գրավել է երկրորդ տեղը:
Հայաստան մյուս 9 ներկայացուցիչները մեդալներ չեն նվաճել այս մրցաշարում, որը Օլիմպիական խաղերի համար վարկանիշային էր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում