Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երկկողմ հանդիպումներ, ղարաբաղյան հարցով քննարկում. Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա շարունակվում է

Երկկողմ հանդիպումներ, ղարաբաղյան հարցով քննարկում. Նիկոլ Փաշինյանի այցը 
Գերմանիա շարունակվում է

ՄՅՈՒՆԽԵՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած աշխատանքային այցի երրորդ օրը շարունակվելու է Մյունխենում՝ երկկողմ հանդիպումների հագեցած օրակարգով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Մյունխենից, աշխատանքային երրորդ օրվա առաջին հանդիպումը կկայանա ԵԽ գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ Նախատեսված են երկկողմ հանդիպումներ նաև Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկու, Քուվեյթի վարչապետ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ֊Համադ Ալ Սաբահի, Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ։ Նախատեսված է նաև ձեռքսեղմում Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ։

 Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարելիք այցի համատեքստում վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հնարավոր հանդիպումն էր։ Այդ հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա, այդ մասին նշված է Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնական կայքում։ Երկու երկրների ղեկավարները կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը։ Այն տեղի կունենա փետրվարի 15-ին, տեղական ժամանակով 17:30-ից մինչև 18:15-ը (Երևանի ժամանակով 20։30-ից մինչև 21:15-ը): Քննարկման համակարգողը կլինի ԱՄՆ ռուսական հիմնադրամի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սելեստա Ա. Վալանդերը:

Փետրվարի 14-ին Մյունխենում մեկնարկել է անվտանգության միջազգային 56-րդ համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներկա է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]