Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Կյարա» փոթորկի պատճառով հարյուրավոր ավիաչվերթներ են չեղարկվել Եվրոպայի հյուսիս-արեւմուտքում

«Կյարա» փոթորկի պատճառով հարյուրավոր ավիաչվերթներ են չեղարկվել Եվրոպայի հյուսիս-արեւմուտքում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կյարա» հզոր փոթորկի կապակցությամբ փետրվարի 10-ին գնացքների ու ինքնաթիռների հարյուրավոր չվերթներ են չեղարկվել Եվրոպայի հյուսիս-արմուտքում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Նաեւ ընդհատվել Է լաստանավային հաղորդակցությունը Լա-Մանշի նեղուցով՝ Մեծ Բրիտանիայի Դուվրի եւ Ֆրանսիայի Կալեի միջեւ:

Հաղորդվում Է Ամստերդամի «Սհիփհոլ» օդանավակայան (ծանրաբեռնվածությամբ Եվրոպայի երրորդ օդային հանգրվանն Է) եւ այնտեղից 240 չվերթների չեղարկման մասին:

Բելգիայի իշխանություններն իրենց հերթին 60 չվերթ են չեղարկել դեպի Բրյուսել եւ այնտեղից: 120 չվերթ են չեղարկել Գերմանիայի Դյուսելդորֆի օդանավակայանում: Օդային երթեւեկության գրաֆիկի հետ կապված խնդիրներ են դիտվում Բեռլինում, Մյունհենում, Մայնի-Ֆրանկֆուրտում, Քյոլնում եւ Հաննովերում: Անբարենպաստ եղանակի պատճառով Մեծ Բրիտանիայում առանց լույսի Է մնացել 12 հազար, Իռլանդիայում՝ 10 հազար տուն:

Մեծ Բրիտանիայում օդերեւութաբանները բնակչությանը նախազգուշացրել են հեղեղման վտանգի մասին, իսկ Ֆրանսիայում եւ Իռլանդիայում իշխանությունները խորհուրդ են տվել բնակչությանը՝ զգուշավորություն պահպանել առափնյա շրջաններում փոթորկալի ալիքների ու հեղեղումների վտանգի պատճառով: Ուելսի հյուսիս-արեւելքում «Կյարա»-ի քամու պոռթկումները հասել են ժամում 150 կիլոմետրի, իսկ Ֆրանսիայի հյուսիսում՝ 140 կիլոմետրի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am