Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը 2019-ին ստացել է շուրջ110 մլն 860 հազար դոլարի մարդասիրական օգնություն

Հայաստանը 2019-ին ստացել է շուրջ110 մլն 860 հազար դոլարի մարդասիրական 
օգնություն

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մարդասիրական օգնության կարգով  2019-ի հունվար-դեկտեմբերին ստացել է 1 452.1 տոննա ապրանք՝  53 մլրդ 52.2 հազար դրամ կամ 110 մլն 860.5 հազար դոլար արժողությամբ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 22.9 տոկոսով: «Արմենպես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:

Ստացված մարդասիրական  օգնության մեջ եղել են բուսական ծագման արտադրանք, մանածագործական իրեր, վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ, տարբեր արդյունաբերական ապրանքներ, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք և այլն:

ԱՊՀ երկրներից Ռուսաստանից ստացվել է 174.1 հազար դոլարի մարդասիրական օգնություն, Ուկրաինայից՝ 39 հազար դոլարի: ԵՄ երկրներից ստացվել է ընդհանուր 67 մլն 884 հազար դոլարի օգնություն, այլ երկրներից՝ 42 մլն 763.4 հազար դոլարի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am