Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Instagram-ում նոր գործառույթ է հայտնվել

Instagram-ում նոր գործառույթ է հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Instagram-ի գլխավոր տնօրեն Ադամ Մոսերին Twitter-ում պատմել Է, որ «Բաժանորդագրություններ» հավելվածի բաժնում հայտնվել Է կատեգորիաների տարանջատում՝ պրոֆիլներ, որոնք ամենից հաճախ են տեղ գտնում ժապավենում, եւ օգտահաշվիների, որոնց հետ օգտատերն ամենից քիչ Է փոխգործակցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

TechCrunch պորտալին տված հարցազրույցում Մոսերին նշել Է, որ ժամանակի հետ օգտատերերի հետաքրքրությունները, ինչպես նաեւ նրանց հարաբերությունները փոխվում ու զարգանում են: Ուստի նոր գործառույթը կոչված Է դյուրացնել հաշվեգրանցումների կառավարումը, որպեսզի ավելի լավ արտացոլի ընթացիկ շփումներն ու հետաքրքրությունները:

Հրատարակությունը գրում Է, որ նորամուծությունը սոցցանցին թույլ կտա ավելացնել գովազդների դիտումների թիվը: Օգտատերերը ավելի քիչ անհետաքրքիր գրառումներ կտեսնեն եւ կշարունակեն թերթել ժապավենը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am