Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Նոյեմբեր

Հայաստանն աշխարհի ամենաարագ աճող զբոսաշրջային ուղղություններից է․ UNWTO

Հայաստանն աշխարհի ամենաարագ աճող զբոսաշրջային ուղղություններից է․ UNWTO

ՄԱԴՐԻԴ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը դարձել է աշխարհի ամենաարագ աճող տուրիստական ուղղություններից մեկը՝ ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպության տվյալների համաձայն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով UNWTO-ի «Զբոսաշրջային բարոմետրի» տվյալները, ամենաարագ զարգացող ուղղությունների շարքում Հայաստանը 12-րդն է՝  14․4 տոկոս աճով։ 

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն, ամենամեծ աճը գրանցել է Մյանման՝ 40․2 տոկոս։ Հարևաններից միայն Իրանն է գերազանցել Հայաստանին զբոսաշրջության աճով, աշխարհում գրավելով երրորդ տեղը՝ 27․9 տոկոս աճով։ ԵԱՏՄ պետությունների թվում Հայաստանն անվիճելի առաջատարն է, որին հաջորդում է միայն Ղազախստանը (20-րդ տեղ՝ 10 տոկոս աճով)։

Թուրքիան և Ադրբեջանը տուրիզմի աճի ցանկում հետ են մնացել Հայաստանից՝ զբաղեցնելով համապատասխանաբար 13-րդ և 17-րդ տեղերը՝ 14 և 11․4 տոկոս աճով։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ