Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանն այլեւս նյութեր չի փոխանցի Ուկրաինային խոցված «Բոինգի» վերաբերյալ

Իրանն այլեւս նյութեր չի փոխանցի Ուկրաինային խոցված «Բոինգի» վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության աղետների հետաքննության հարցերի տնօրեն Հասան Ռըզայիֆարը հայտարարել Է, որ Թեհրանն այլեւս Ուկրաինային նյութեր չի փոխանցի «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռի ավիաաղետի գործի վերաբերյալ՝ իրանական ինքնաթիռի օդաչուի հետ կարգավարի զրույցների ձայնագրության հրապարակման պատճառով: Այդ մասին հայտնել Է Ուկրաինայի «ՏՍՆ» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրանի Mehr գործակալությունը:

«Այդ ֆայլը եղել Է այն նյութերի թվում, որոնք տրամադրվել Էին աղետը հետաքննող փորձագետների խմբին: Ուկրաինայի կողմից (ձայնագրության ֆայլի հրապարակումը – խմբ.) վկայում Է այն մասին, որ մենք այլեւս ոչ մի կարգի նյութեր չենք փոխանցի»,- ասել Է Ռըզայիֆարը:

Փետրվարի 2-ին «ՏՍՆ: Շաբաթ» ծրագրի եթերում հրապարակվել Է Թեհրանի օդանավակայանի կարգավարի եւ Իրանի «Ասեման Էյրլայնզ» ընկերության երկրորդ օդաչուի զրույցների ձայնագրությունը: Ինչպես հետեւում Է ձայնագրությունից, իրանական օդանավի ղեկանիվի առջեւ նստած մարդը տեսել Է հրթիռի արձակումը եւ պայթյունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am